Ինչո՞ւ է Նիկոլը գնում նման ստոր քայլերի:
Ինչո՞ւ է նրա վարքագիծը դարձել այսքան սուր և կտրուկ, ինչու է պադոշը դեմքին քաշած գործում, պետական ամբողջ համակարգը կանգնեցված է, օգտագործվում է իր անձնական հարցերի համար և իշխանությունը զբաղվում է այնպիսի գործընթացներով, որոնք ընկալվում են որպես անիմաստ ու վնասակար։
Մի՞թե մեր երկրում ավելի կարևոր խնդիրներ չկան լուծելու։ Իհարկե կան։
Սա տեղի է ունենում, երբ առաջնորդը սկսում է հենվել ոչ թե իր ժողովրդի կամքի, շահերի վրա, այլ արտաքին ուժերի ու ֆինանսական հետաքրքրությունների։ Այսպես է լինում, երբ իշխանությունն աստիճանաբար դառնում է մեծ ուժերի ազդեցության տակ գտնվող գործիք՝ կատարելով նրանց հուշած կամ պարտադրած քայլերը։ Այդ ամենի դիմաց նրան, հնարավոր է, խոստացվել է իշխանության պահպանման կամ շարունակման հնարավորություն, և այդ պատճառով նա փորձում է պարզապես երկարաձգել իր քաղաքական գոյությունը։ Դժբախտաբար, հենց այսպես է ձևավորվում «վաճառված լինելու» ընկալումը։
Մանուել ՄԱՆՈՒԿՅԱՆ